Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010

Ալերգիկ ռինոսինուսիտներ

Ալերգիկ ռինոսինուսիտներ

Ալերգիկ ռինոսինուսիտները (ԱՌ) ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են, որով տառապում է երկրագնդի բնակչության 10-25%-ը: Այդ հիվանդությունների բազմազան դրսևորումներից առավել հաճախ հանդիպում են ալերգենների ներշնչումից առաջացող` շնչուղիների ախտահարումները: 

 

Դժվար է այսօր երկրագնդի վրա գտնել կլիմայական մաքուր պայմաններ ունեցող մի վայր: Եթե հաշվի առնենք, որ մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդ շնչում է 120-150 հազար լիտր օդ (մեկ տարում` 50-55 մլն լիտր), ապա պարզ կդառնա, թե ինչպիսի կարևոր դեր ունի շրջակա մաքուր միջավայրը շնչառական օրգանների նորմալ գործունեության համար:

 

Քթի խոռոչի լորձաթաղանթի վաղ զգայունացումը պայմանավորված է ալերգիկ ծագման քթածոցաբորբերի բարձր հաճախականությամբ, որոնք կազմում են ալերգիկ հիվանդությունների քառորդ մասը: Քթի հավելյալ խոռոչներից ավելի հաճախ ախտահարվում են մաղոսկրի բջիջները և վերծնոտային հայմորյան խոռոչը: 1903թ. Պիրկեն և Շիկը վարակային և շիճուկային հիվանդություններն ուսումնասիրելիս պարզեցին, որ գաղտնի շրջանն անհրաժեշտ է ոչ թե մանրէների բազմացման, ինչպես կարծում էին մինչ այդ, այլ օրգանիզմի հակազդեցության փոփոխման համար: Հիվանդության ախտանիշներն այն ժամանակ են բացահայտվում, երբ օրգանիզմում առաջացած հակամարմինները ռեակցիայի մեջ են մտնում ախտածին մանրէների կամ օրգանիզմ ներթափանցած օտար (հակածին) նյութերի հետ: Օրգանիզմի հակամարմինների հակազդեցության այս փոփոխությունը Պիրկեն անվանեց ալերգիա (հունարեն` allos - օտար, փոփոխված և ergos - հակազդեցություն բառերից): 

 

Ժամանակակից պատկերացումներով, ԱՌ-ն քթի լորձաթաղանթի  իմունոգլոբուլին E-ով միջնորդված բորբոքումն է, որին բնորոշ են իմունաբանական, ախտաքիմիական, ախտաֆիզիոլոգիական հաջորդական փուլերը: Քթի խոռոչից ալերգենի ժամանակին հեռացումը էական դեր ունի հնարավոր զգայունացումից խուսափելու համար: Զգայունացմանը նպաստում է քթախտի` ալերգիկ ծագման սուր նոպայի առաջացումը (անզուսպ փռշտոց, քթային շնչառության խիստ դժվարացում, քթից առատ արտադրություն, քթի խոռոչում այրոցի և քորի զգացում): Հաճախ առաջանում է նաև կարծր քիմքի, ըմպանի, ականջների և աչքերի քոր: Այս ռեակցիան օրգանիզմի և հյուսվածքների ընդհանուր հակազդեցության փոփոխության ախտանիշ է, որում իր ուրույն դերն ունի ներզատական և կենտրոնական նյարդային համակարգի վիճակը:

 

Օրգանիզմի վրա, սակայն, որոշ բացասական ազդակների ներգործության դեպքում (տեղային և ընդհանուր սառեցում, խրոնիկական բորբոքում, շնչուղիների սուր վարակներ, ալկոհոլով, ծխախոտով ինքնաթունավորում, վահանագեղձի, մակերիկամների ֆունկցիայի, սննդային խանգարումներ, ինչպես նաև C, P վիտամինաքաղց, բացասական հույզեր և այլն), անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, և քթի լորձաթաղանթի հաստության մեջ հակամարմինների անցման հնարավորություն է ստեղծվում:

 

Քթի խոռոչի լորձաթաղանթն ալերգենի հետ հետագա` կրկնակի շփման դեպքում դառնում է խիստ զգայուն և «հակածին-հակամարմին» փոխազդեցության պահին զարգանում է ալերգիկ բորբոքման ախտաքիմիական փուլը, որի ընթացքքում հյուսվածքներից անջատվում են կենսաբանական ակտիվ նյութեր` թրոմբոցիտների ակտիվացմանը նպաստող գործոններ, որոնց պատճառով առաջանում է կլինիկական սուր նոպա: 4-6 ժամ անց ձևավորվում է ալերգիկ ռեակցիայի ուշ` ախտաբանաֆիզիոլոգիական փուլը, որտեղ մեծ դեր են խաղում արյան ձևավոր տարրերը: Դրանց  կուտակումներով է պայմանավորված շնչառական օրգանների գերզգայուն լորձաթաղանթի և այլ օրգանների ալերգիկ ծագման բորբոքումը: 

 

Ներկայումս հաշվվում են ալերգեն-հակածին հատկություններ ունեցող մի քանի հարյուր նյութեր` վարակային (վիրուսներ, սնկեր, մանրէներ), արդյունաբերական (գաջ, գիպս, ալյուր, մետաղների փոշիներ), կենցաղային, դեղորայքային, բնական` ծառերի, ծաղիկների, խոտերի փոշի: Տարբերում են ԱՌ-ի սեզոնային և մշտական` խրոնիկական ձևերը: Մշտականն իր հերթին կարող է լինել խառը, սննդային, մանրէային-վարակային, դեղորայքային:

 

Սեզոնային հարբուխի տիպիկ օրինակ է «հարդային» հարբուխը: Այդ փոշեծին պոլինոզն առաջանում է շնչուղիների մեջ աղվեսագու, սագաթաթի, օշինդրի և բուսական այլ փոշիներ ընկնելիս: Խառը ինհալացիոն քթախտն առաջանում է կենցաղում հաճախ հանդիպող ալերգեններից (բմբուլի բարձ, ծխախոտի ծուխ, ալյուրի փոշի, շրթներկ, դիմափոշի և այլն), ինչպես նաև քրոմ, նիկել, ֆորմոլ, սնկային, վիրուսային հակածիններ: 

 

Համարում են, որ փոշեհատիկների (բնակարանի փոշի, փետուրներ և բարձի բմբուլ) մեջ կան գրգռող` հակածին արտադրող հատուկ տզեր:

 

Սննդային (ալիմենտար) ծագման ալերգիկ քթախտի առաջացմանը մեծապես նպաստում են մորին, ելակը, սնկերը, մեղրը, ձուն, ձկնկիթը, ձուկը, միսը, սուրճը, կակաոն, կարտոֆիլը, լոլիկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ալերգիաների հաճախացման մեջ մեծ դեր է խաղում դեղորայքային ալերգիան (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սալիցիլատներ, ասպիրին, նույնիսկ` հակահիստամինային պատրաստուկները, քթի մեջ կաթեցնելու համար նախատեսված անոթասեղմիչներ):

 

Զգայունության մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստում են ալերգենի ակտիվությունը, խտությունը և ազդեցության տևողությունը:

 

Ժառանգական հատկանիշները, ինչպիսիք են ներզատական ապարատի (առաջին հերթին մակուղեղ-մակերիկամային համակարգի), նյութափոխանակության խանգարումները, կապված լյարդի ֆունկցիայի փոփոխությունների հետ (արյան մեջ չհագեցած ճարպաթթուների անբավարարություն, ծծմբի փոխանակության խանգարում և այլն), շատ դեպքերում պայմանավորում են օրգանիզմի իմունային փոփոխված հակազդեցության զարգացումը:

 

Հայտնի է, որ ԱՌ-ն հաճախ կարող է բրոնխային ասթմայի` շնչահեղձության նախանշանը լինել: Թոքերում ալերգիկ երևույթներն արտահայտվում են այն դեպքում, երբ քթի խոռոչի լորձաթաղանթը կորցնում է ալերգենն իր մեջ պահելու կամ դուրս մղելու հատկությունը: Շնչառական ուղիների ալերգիկ երևույթները հաճախ ուղեկցվում են մաշկային ծածկույթների ալերգիկ ռեակցիաներով` մաշկի քոր, մոլաքոր, մաշկախտ, անոթանյարդախտային (անգիոնևրոտիկ) այտուց, ուժեղ գլխացավ և այլն:

 

Ալերգիկ ծագման քթախտի կլինիկայի մասին խոսելիս պետք է ընդգծել, որ խոսքը վերաբերում է ամբողջ շնչուղու համակարգային ախտահարմանը` քթային ախտանիշների գերակշռմամբ. նոպայաձև, տանջալից, անզուսպ փռշտոց, հատկապես առավոտյան ուղեկցվելով քթային շնչառության խիստ դժվարացմամբ, ջրային առատ արտադրությամբ (մի քանի րոպեում թրջվում են մի քանի թաշկինակներ), խոռոչում այրոցի և քորի զգացումով, որը տարածվում է կարծր քիմքի, ըմպանի, ականջների և աչքերի վրա: Սեզոնային բնույթի քթախտի նոպաները հաճախանալու հակում ունեն ցուրտ և խոնավ եղանակին, քամու ժամանակ, հակառակ «հարդային» հարբուխի, որն առաջանում է գարնանը և ամռանը ծառերի, խոտերի և ծաղիկների ծաղկման շրջանում, ոչ անձրևային, շոգ եղանակի ժամանակ:

 

Խրոնիկական ալերգիկ քթախտին բնորոշ են տարբեր շրջաններ` ջղաձգային (պարօքսիզմալ), լորձաթաղանթաբորբոքային (կատառային), անոթների լայնանալու, այտուցային, հիպերպլաստիկ և պոլիպային:

 

ԱՌ-ի ախտորոշման համար անհրաժեշտ են.

 

  • հիվանդության նկարագրի մանրակրկիտ ուսումնասիրություն,
  • հիվանդի ընդհանուր վիճակի և շնչուղիների հետազոտություն,
  • ալերգաբանական հատուկ հետազոտություն: Պարզում են հիվանդության սեզոնայնությունը, դրա կապը հիվանդի` այս կամ այն տեղում գտնվելու հետ, բնակավայրի` արդյունաբերական շենքերին մոտ գտնվելը, տնային կենդանիների առկայությունը, կահ-կարասու առանձնահատկությունները: Կարևոր է պարզել ժառանգական նախատրամադրվածությունը, օրգանիզմի գերզգայունությունը և ալերգիկ այլ երևույթներ` հաստ աղիքի կծկանքային բորբոքում (սպաստիկ կոլիտ), մաշկախտ, կվինկեի այտուց, բրոնխային շնչահեղձուկ, ուժեղ գլխացավ, մոլաքոր: Հետազոտությամբ արյան մեջ հայտնաբերվում է էոզինոֆիլների քանակի ավելացում (4% և ավելի), քթի պարունակության բջջաբանական հետազոտությամբ` էոզինոֆիլիա,
  • մաշկաալերգիկ փորձերը դրվում են ամենակասկածելի ալերգենների շարքի հետ, կաթիլային, ներմաշկային կամ մաշկի քերծվածքի մեջ: Դրանց նկատմամբ բարձր զգայունության պայմաններում մի քանի րոպեից հետո կամ 24-48 ժամ անց առաջանում է մաշկի գերբորբոքային ռեակցիա, 
  • հիստամինի քանակի ավելացում, իմունաբանական զանազան փորձերի կիրառում, արյան շիճուկում IgE-ի խտության որոշում:

 

Ալերգիկ հիվանդությունների բուժման ընդհանուր սկզբունքը հետևյալն է: 

 

  1. Ալերգենի հայտնաբերումը, դրա պատճառների վերացումը շրջապատում և առանձնահատուկ ապագերզգայունացնող միջոցների օգտագործումը` հակահիստամինային պատրաստուկներ, դիազոլին, պերնովին, տավեգիլ, դելագիլ, դեզլորատադին, տեղային` գլուկոկորտիկոիդներ և տարբեր դեղամիջոցներով ֆոնոֆորեզներ ու էլեկտրոֆորեզներ, լազերային բուժում և ասեղնաբուժություն բուժական քաղց` ջրի սահմանափակ օգտագործմամբ:
  2. Պայքար ուղեկցող վարակի դեմ:
  3. Առողջ ապրելակերպի կազմակերպում, ընդհուպ մինչև շրջակա միջավայրի առողջացում:

Հեղինակ. Ռաֆայել Խանամիրյան բ.գ.դ., պրոֆեսոր «Արմենիա» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջի կլինիկայի ղեկավար, ՀՀ ԲԳԱ անդամ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Վարակաբանություն Նյարդաբանություն
Մեթադոնային փոխարինող բուժումը` արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ

Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հարատև կրթության կազմակերպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...

Հրատապ թեմա Հայաստանում
Մեղվաբուժություն` ապիթերապիա
Մեղվաբուժություն` ապիթերապիա

Միայն բնությունն է բուժում այն դեպքում, 

եթե նրան տրված է այդ հնարավորութունը:

Հիպոկրատ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բժշկության պարադոքսների ոլորտից

Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:

Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Աշխարհում
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...

Հայ բժիշկերի կյանքից
Թոքերի քաղցկեղը հնարավոր է ճանաչել հոտով

Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...

Բժիշկներ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...

Պատմության էջերից
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Իմունաբանություն
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ